Ռուսաստանի Քննչական կոմիտեն բացահայտել է «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացրածների և ուկրաինական հատուկ ծառայությունների միջև եղած կապը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Քննչական կոմիտեն բացահայտել է «Կրոկուս Սիթի Հոլլում»-ում ահաբեկչություն իրականացրածների և ուկրաինական հատուկ ծառայությունների միջև եղած կապը, հայտնել են ՌԴ ՔԿ-ից։
«Հետաքննության արդյունքում բավականաչափ և էական տվյալներ են ձեռք բերել հանցագործությունը նախապատրաստելու հանգամանքների վերաբերյալ, որոնք կարող են վկայել ահաբեկիչների կապի մասին՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։
Շարունակվում են օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ կատարված հանցագործության մյուս մասնակիցներին՝ իրականացնողներին, հովանավորողներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ»- նշված է հաղորդագրությունում։