Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է. Նեթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների (պատանդների ազատ արձակման վերաբերյալ - խմբ.), մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին դա վերաբերում է մեր բոլոր պատանդների ազատմանը և ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելուն։
Այս հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ և վերացնել այնտեղ մնացած ահաբեկչական գումարտակները։
Դա տեղի կունենա. կա ժամկետ», - ասել է Նեթանյահուն։