Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Հայաստանում թանկանում դեղերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանում թանկացել են մի շարք դեղեր՝ այդ թվում ՍՇՎԻ-ի ու գրիպի սեզոնին մեծ պահանջարկ ունեցող նուրոֆենը, կագոցելը, ստրեպսիլսը ու բակտրիմ ֆորտեն։ NEWS.am Medicine -ին Երեւանի դեղատներից մեկում հայտնել են, որ այդ ու մի շարք այլ դեղամիջոցների մեծածախ գներն աճել են։

Եվ այսպես, «Բակտրիմ ֆորտե»-ի մեծածախ գինը 2426-ից աճել է մինչեւ 3887 դրամ, , «Նուրոֆեն» օշարակինը (100մլ)  1240-ից մինչեւ 1500 դրամ։ «Կագոցել» դեղամիջոցը մինչ այդ մատակարարվում էր 1800 դրամով, իսկ հիմա ՝  2313 դրամով, «Ստրեպսիլս ինտենսիվ» դեղամիջոցի գինը 2840-ից հասել է 3100 դրամի։ Թանկացել են նաեւ «Դյուֆաստոնը»՝ 4315 դրամից հասնելով 4611 դրամի (4488 դրամ «Վագա Ֆարմ» ընկեության մեծածախ գինն է), ու «Լիրիկան» ՝ 68 085 դրամից մինչեւ 73 185 դրամ։ Թանկացել են նաեւ «Փֆայզեր», «Էբբոտ», «Գրինդեքս», «Սանդոզ» արտադրողների այլ դեղամիջոցներ, ընդ որում դոլարի կամ եվրոյի նկատելի տատանումներ վերջերս չեն դիտարկվել։

NEWS.am Medicine -ի հետ զրույցում «Նատալի գրուպ» -ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը նշել է, որ դեղորայքի շուկայում նկատելի ցնցումներ չկան, իսկ մի շարք դեղամիջոցների գների բարձրացումը կապակցված է մատակարարման գների բարձրացման հետ։

«Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը հայտնել է, որ գլոբալ թանկացում չի եղել, իսկ գների որոշակի տատանումները (այդ թվում նաեւ նվազումը) կապակցված է կոնկրետ պահին դեղերի գնման գների փոփոխության հետ։ Մասնավորապես «Ռոշ» ընկերությունը բարձրացրել է «Բակտրիմ» դեղամիջոցի գինը։ Ինչ վերաբերում է «Նուրոֆենին», ապա «Ալֆա ֆարմը» չի ներկրում այդ դեղամիջոցը, այլ այն վերցնում է ներքին շուկայում այլ ներմուծողներից, ու այդ դեղամիջոցի գինը մի քիչ աճել է։

«Առգո ֆարմ»-ի ղեկավար Գուրգեն Ասրյանը հայտնել է, որ «Նուրոֆենն» ու «Ստրեպսիլսը» իրենք ներմուծում են Ռուսաստանից ու դրանց գների բարձրացումը կապակցված է ռուբլու փոխարժեքի բարձրացման հետ։ Նա հավելել է, որ 2017-ի սկզբից ռուբլու փոխարժեքը աճել է  7․3 դրամից մինչեւ 8․7 դրամ, այսինքն 20 տոկոսով, բայց դեղամիջոցների գները այդքան չեն բարձրացել։

«Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանի գնահատականով հայկական շուկայում դեղամիջոցների գների աճի միտում նկատվում է, չնայած «Վագա ֆարմ» ընկերությունը փորձում է իր ցանցում պահպանել ցածր գները։ Նրա խոսքով, եթե այլ ցանցերում կա 5 տոկոսի սահմանում գների բարձրացման միտում, ապա «Վագա Ֆարմ» դեղատներում այդ տատանումները չեն գերազանցում 1-2 տոկոսը։ Թվարկված դեղամիջոցների վերաբերյալ Վահե Վարսանյանը հայտնել է, որ «Բակտրիմի» գինը ուժեղ բարձրացրել է Ռոշ ընկերությունը, իսկ ինչ վերաբերում է Նուրոֆենին, Ստրեպսիլսին ու Կագոցելին, ապա այդ դեղամիջոցները ներմուծվում են Ռուսաստանից ու դրանց գները կախված են ռուբլու տատանումներից։

Ընդ որում Վահե Վարսանյանը հավելել է, որ Հայաստանում դեղերի գների աճի միտումը կպահպանվի, քանի որ առողջապահության նախարարությունը փաստացի ամբողջովին կասեցրել է զուգահեռ ներմուծումը։

Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքը ուժի մեջ է մտել 2016-ի դեկտեմբերին։ ԱՆ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ նոր օրենքը կհանգեցնի դեղերի գների նվազմանը, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նվազում չի եղել, իսկ հիմա նկատվում է աճի միտում։ Գների որոշակի նվազում դիտարկվել է տվյալ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, ԵՏՄ շուկաներից զուգահեռ ներմուծման շնորհիվ։ Բայց չգրանցված դեղամիջոցների հայտնաբերման նպատակով համատարած ստուգումները, որոնք դեկտեմբերին անցկացվել են Երեւանի դեղատներում՝ դրանց հաջորդած խոշոր տուգանքներով հանդերձ,   հանգեցրել են նրան, որ ներմուծողները, մասնավորապես «Վագա ֆարմ» ընկերությունը, հրաժարվել են զուգահեռ ներկրումից։

Ստորեւ, 1-ին աղյուսակում ներկայացված են 2017-ի ապրիլի 18-ի դրությամբ դեղատնային տարբեր ցանցերում որոշ դեղամիջոցների գները դրամով։  2-րդ աղյուսակում ներկայացված են ԱՆ վերջին մշտադիտարկման տվյալները, որոնք հրապարակվել են 2016-ի հոկտեմբերին։ Թե ինչո՞ւ է նախարարությունը դրանից հետո դադարեցրել մշտադիտարկումը, այդպես էլ մնացել է անհասկանալի։

 

Աղյուսակ 1

 

Նատալի ֆարմ

Ալֆա Ֆարմ

Ռիխտեր Լամբրոն

36.6

Վագա Ֆարմ

Լեւոն եւ Լամարա

Բակտրիմ ֆորտե

 

4900

4800

4800

4500

3820

4390

Դյուֆաստոն

 

6000

6100

5600

5200

5060

5060

Լիրիկա 300 մլ  56

 

92700

89780

89600

84000

72870

80820

Նուրոֆեն օշարակ, 100մլ

 

1750

1500

1450

1450

1370

1370

Նուրոֆեն ֆորտե

 

1680

1600

1290

1500

1370

1300

Կագոցել

 

3100

3090

2880

2700

2720

2720

Ստրեպսիլս ինտենսիվ

3980

3800

3720

3600

3320

 

Աղյուսակ 2

 

Նատալի ֆարմ

Ալֆա Ֆարմ

Ռիխտեր Լամբրոն

Վագա Ֆարմ

Դյուֆաստոն

 

5400

5500

5560

4810

Լիրիկա 300 մլ  56

 

84720

84560

86000

74350

Նուրոֆեն օշարակ, 100մլ

 

1250

1500

1320

1120

 

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное