Ադրբեջանում 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցն է կյանքին վերջ տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցն է ինքնասպան եղել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 44-օրյա պատերազմի մասնակից Աստարայի շրջանի Շուվի գյուղի բնակիչ Վուգար Ռուստամովն ինքնասպան է եղել։
Տեղեկությունների համաձայն՝ ինքնասպանության պատճառը պատերազմից հետո հոգեբանական խնդիրներն են։ Հաղորդվում է, որ նախկինում ևս նա ինքնասպանության փորձ արել է։