Իսկ դու ուզո՞ւմ ես որ ես լինեմ, եթե ուզում ես, ասա կվերցնեմ մանդատը. Մանվել Գրիգորյանը՝ լրագրողին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 20–ին, «Ազգ–բանակ» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե դեռ հստակ չգիտի՝ լինելու է նորընտիր խորհրդարանում, թե ոչ։
«Իսկ դու ուզո՞ւմ ես որ ես լինեմ, եթե ուզում ես, ասա կվերցնեմ մանդատը»,–ասել է Մանվել Գրիգորյանը՝ նշելով , որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ համապետական ցուցակի 2–րդ տասնյակում է, այսինքն՝ անցողիկ տեղում։
Նա նշել է, թե ընտրությունների օրը նույնականացման սարքը դժվարությամբ է ճանաչել իր մատնահետքը եւ դժվարությամբ է քվերակություն կատարել։