Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, եթե միջամտի Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողություններին, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը Վաշինգտոնին հաղորդագրություն է փոխանցել, որ եթե միջամտի Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, ապա տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով երեք ամերիկյան աղբյուրներ։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանն այս շաբաթվա սկզբին մի քանի արաբական երկրների միջոցով ուղերձ է փոխանցել Բայդենի վարչակազմին. եթե Միացյալ Նահանգները միջամտի Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողություններին, տարածաշրջանում ամերիկյան ուժերը հարձակման կենթարկվեն», - ասվում է հրատարակության մեջ: