Բայդենն Իրանին կոչ է արել չհարվածել Իսրայելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հրապարակավ նախազգուշացրել Է Իրանին ՝ Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին:
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մի արեք դա»,-ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով Թեհրանին ուղղված իր ուղերձի մասին՝ Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության մոտալուտ հարվածի մտավախությունների ֆոնին:
«Մենք կաջակցենք Իսրայելին և կօգնենք նրան պաշտպանվել, իսկ Իրանը հաջողություն չի ունենա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։