Գերմանացիները թերահավատ են վերաբերվում ուկրաինացիների հաղթելու հնարավորությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացիներն ավելի ու ավելի մտահոգ են Եվրոպայում հնարավոր պատերազմի համար և ավելի շատ ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային:
Ըստ ZDF հեռուստաալիքի Politbarometer հետազոտության տվյալների՝ Գերմանիայի յուրաքանչյուր տասներորդ բնակիչն է միայն հավատում, որ Ուկրաինան կհաղթի պատերազմում: Հարցվածների 82 տոկոսը թերահավատ է, որ Կիևը կկարողանա հաղթել արևմտյան զենքի օգնությամբ։
53 տոկոսը խիստ մտահոգված է, որ կարող է ռազմական հակամարտություն սկսվել Եվրոպայում, որին պետք է մասնակցի Բունդեսվերը: Այս ֆոնին՝ հարցվածների 70 տոկոսը կողմ է գերմանական զինված ուժերի ֆինանսավորման ավելացմանը, նույնիսկ եթե դա նշանակում է ինչ-որ բան խնայել:
Աճել է նաև Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու կողմնակիցների մասնաբաժինը: