Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է սպանվել փորձագետ Կարեն Վարդանյանը. նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից 19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ամբողջ հանցանքը փորձում է իր վրա վերցնել Արթուր Միհրանյանը:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանին է դիմել Կարեն Վարդանյանի բնակարանի ներկա սեփականատերը, ով բնակարանը գնել է Գևորգ Զոհրաբյանից: Դիմումատուն խնդրել է արգելանքից հանել բնակարանը:

Դատարանը դիմումի լուծումը հետաձգեց, դրան կանդրադառնա համապատասխան փուլում:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկա Սուսաննա Թ.-ն ասաց, որ ինքը Կարեն Վարդանյանի բարեկամուհին է՝ Կարենն իր հորեղբոր թոռն էր:

2015 թվականի փետրվարին Կարենի մայրը հիվանդությունից մահացել է: Կարենը մնացել է մենակ:

Վկան հաճախ չի այցելել Կարենին, բայց երբեմն իր հանգստյան օրերին՝ չորեքշաբթի, հանդիպել է նրան:

Գևորգ Զոհրաբյանի մայրիկին վկան ճանաչել է որպես Կարենի հարևանուհու:

Վկան Կարենին տեսել է դեպքից հնարավոր է՝ մեկ ամիս առաջ: Կարենը ոչինչ չի ասել բնակարանը նվիրատվություն տալու կամ վաճառելու մասին:

Հարևաններից՝ Կարենի հետ նույն հարթակի վրա բնակվող Մարգարիտան 2016 թվականի մարտ ամսին մի օր՝ մինչև մարտի 20-ը, զանգել է վկային, ինչպես նաև Կարենի մյուս բարեկամուհուն՝ ներկայումս քաղաքացիական հայցվոր Մարինային, և հայտնել է, որ Կարենը մի քանի օր է՝ բացակայում է, սակայն ինչ-որ մարդիկ են եկել, ներկայացել են որպես նրա բնակարանի տերեր ու բանալի են ուզել: Նրանք ասել են, թե Գևորգ Զոհրաբյանից են գնել բնակարանը:

Սուսաննան ու Մարինան տեղյակ չեն եղել, որ Կարենը մտադրություն է ունեցել բնակարանը վաճառելու: Նրանք գնացել են Կարենի հարևանուհի Մարգարիտայի տուն, այնտեղ են կանչել նաև Գևորգ Զոհրաբյանին ու նրա մայրիկին:

Ըստ Սուսաննայի՝ հենց այդ հանդիպման ժամանակ, երբ ինքը Գևորգին հարցրել է. «Կարողա՞ մի վատ բան ա էղել, մեզ չես ասում», Գևորգն իրարամերժ բաներ է ասել, ինչն իրեն կասկածելի է թվացել: Գևորգը մեկ ասել է, թե Կարենին Դուբայ է ճանապարհել, մեկ՝ թե չգիտի՝ նա որտեղ է: «Գևորգի տեսքից, իրարամերժ խոսքից ենթադրեցի՝ մի բան էն չի… Զգացվում էր՝ մի բան է կատարվել կամ Գևորգը մի բան գիտի…»:

Ըստ վկայի՝ Գևորգն է իրենց ասել, որ Կարենը բնակարանը նվիրատվություն է արել իրեն: Նա ասել է, թե Կարենը ԴԱՀԿ-ում 300 հազար դրամի պարտավորություն ուներ, չէր կարող բնակարանը գրավ դնել ու վարկ ստանալ, այդ պատճառով բնակարանը նվիրատվություն է արել իրեն, որպեսզի վարկ վերցնեն: Վարկի գումարով Կարենը ԴԱՀԿ պարտավորությունը պիտի մարեր, ինչպես նաև համատեղ բիզնես-ծրագիր պիտի իրականացնեն՝ Դուբայից մանկական հագուստ բերեն Երևան ու վաճառեն: Ու հենց այդ գործով է, ըստ Գևորգի, Կարենը մեկնել Դուբայ:

Գևորգն այդ խոսակցության ժամանակ, ըստ վկայի, ասել է. «Վատ բան լինել չի կարող, մի օր առաջ եմ խոսել Կարենի հետ»:

Գևորգն ասել է նաև, թե Կարենը տեղյակ է բնակարանի վաճառքի մասին:

Վկան չհիշեց, որ Գևորգն ասած լինի, թե Կարենը բնակարանը ծննդյան օրվա առթիվ նվեր է տվել իրեն:

Մի քանի օր հետո, երբ Սուսաննան ու Մարինան նորից հարևանուհու ահազանգով գնացել են Կարենի բնակարան, տեսել են, որ բնակարանից դուրս են բերվել Կարենի իրերը: Գևորգը Կարենի բարեկամուհիներին ցույց է տվել այն վարձու նկուղային տարածքը, որտեղ դրել էր Կարենի գույքը՝ պահարաններն ու մնացած իրերը:

Վկան նշեց, որ ինքը տեսել է իբր՝ Դուբայից Կարենի գրած հաղորդագրությունները. «Ո՛չ գրածը, ո՛չ բառապաշարը Կարենինը չէին, նա էդ բառապաշարով ու էդ սխալներով չէր գրի…»:

Մի քանի օր հետո Սուսաննան ու Մարինան, ավելի խոր կասկածների մեջ ընկնելով, գնացել են ոստիկանություն և դիմում են գրել: Վկան ասաց, որ այնտեղ էին նաև Կարենի ընկերները:

Ոստիկանները կանչել են Գևորգին, նրա եղբորը: Իսկ երկու օր հետո վկան իմացել է, որ իրավապահները գտել են Գևորգի ավտոտնակում թաղված Կարենի դիակը:

Կարենի մասին Սուսաննան ասաց. «Կարենը գերխելացի էր: Նա վստահում էր մարդկանց, օգնում էր, չէր կորցրել հավատը…»:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուխսիկարոյանը վկային հարցրեց, թե ի՞նչ հարաբերությունների մեջ էր Կարենն իր բնակարանում ապրող Տաթևիկի հետ: Երբ վկան ասաց՝ ընկերական, փաստաբանը թերահավատություն արտահայտեց ու հարցրեց. «Կարենը շա՞տ ընկերուհիներ ուներ»: Այդ հարցը նախագահողը հանեց՝ որպես մեղադրանքի ծավալին չառանչվող հարց:

Հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ որոշ հանգամանքների վերաբերյալ հակասություններ կային վկայի ցուցմունքների միջև:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Կարեն Վարդանյանն ավարտել էր պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, ինչպես նաև՝ պետական կառավարման ակադեմիան:

Վկան Կարենի մասին ասել էր. «Կարենը միամիտ էլ մնացել էր՝ մանկության տարիների տակ… Նա պատրաստակամ էր ցանկացած մարդու օգնելու հարցում…»:

Վկան նշել էր, որ Գևորգն իրենց հանդիպման ժամանակ ասել է, թե Կարենը վեց ամիս առաջ է բնակարանը նվիրատվություն արել իրեն, քանի որ չէր կարող բնակարանն անձամբ գրավ դնել՝ ԴԱՀԿ-ում ունեցած 300 հազար դրամ պարտավորության պատճառով: Բնակարանի գրավադրումից ստացված վարկով, ըստ Գևորգի ասածի, նրանք երկուսով պիտի բիզնես անեին, երկուսով էլ բնակարանը վաճառել են, գնորդը 1000 դոլար կանխավճար է տվել, որը Կարենը վերցրել ու մեկնել է Դուբայ…

Վկան ասաց, թե իր կարծիքով՝ Գևորգ Զոհրաբյանն օգտվել է Կարենի միամտությունից, այն բանից, որ Կարենը մենակ էր, ապրում էր մեկուսացված…

Սուսաննան ասաց. «Ես չհավատացի, որ Կարենն էդ հսկա տունն իր ցանկությամբ նվիրել է Գևորգին…»:

Կարենի ֆինանսական վիճակը Սուսաննան գնահատել էր միջինից ցածր:

Սուսաննան ասաց, որ իրենք՝ բարեկամներով կօգնեին Կարենին 300 հազար դրամ պարտքը մարելու հարցում, նա կարիք չէր ունենա բնակարանը նվիրատվություն անելու, սակայն, ցավոք, Կարենը բարեկամուհիներին չէր դիմել: Կարենի ընկերը դատարանում տված ցուցմունքում ասել էր, որ Կարենը պարտք վերցնել չէր սիրում… Կարենը, հավանաբար, ցանկացել էր իր ուժերով լուծել առաջացած ֆինանսական խնդիրները…

Սուսաննան ասաց, թե 300 հազար դրամը Կարենի համար չնչին գումար չէր, պատահել է՝ նա կոմունալ վճարումներն անգամ կատարել չի կարողացել…

Դատարանում հարցաքննվեց Կիևյան փողոցում գտնվող «ավիակասսայի» աշխատակցուհի Ռոզի Մ.-ն, ումից գնվել էր Կարեն Վարդանյանի անունով երկկողմանի տոմսը՝ Թբիլիսի-Դուբայ-Թբիլիսի ուղղությամբ:

Վկան նայեց ամբաստանյալներին ու ճանաչեց Գևորգ Զոհրաբյանին, ասաց, որ նա ու տուժող Կարեն Վարդանյանը իրենից ինքնաթիռի տոմս են գնել: Վկայի ստացած տպավորությամբ՝ Կարենն ու Գևորգը ջերմ հարաբերություններ ունեին:

Վկան նշեց՝ քանի որ Թբիլիսիից բոլոր ուղերթներն ավելի էժան են, քան Երևանից, մարդիկ մեծ մասամբ նախընտրում են Թբիլիսիից մեկնել: Այդպես են վարվել նաև Կարենն ու Գևորգը: Վկայի հիշելով՝ Կարենն ու Գևորգն ասել էին, թե առևտրի նպատակով են Դուբայ մեկնում: Նրանք, վկայի հիշելով՝ երկու անգամ են «ավիակասսա» այցելել: Նույնիսկ հյուրանոցի ամրագրման համար են պայմանավորվել, բայց, քանի որ հյուրանոցի համար գումար չեն վճարել, ինքն այդ պատվերը «քենսըլ» է արել:

Քանի որ վկան մանրամասները չէր հիշում, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Վկան նշել էր, որ Կարենն ու Գևորգն իր «ավիակասսա» են այցելել 2016 թվականի մարտի 11- 12-ին: Նրանք Թբիլիսիից Դուբայ ու հակառակ ուղղությամբ երկու տոմս են պատվիրել, բայց վճարել ու գնել են միայն մեկ տոմս՝ Կարեն Վարդանյանի անունով: Գևորգն ասել է, թե իր անունով տոմսը կվերցնի մի քանի օրից, սակայն տոմսը գնելու այդպես էլ չի եկել: Առաջին օրը Կարենի համար տոմսը գնելիս նրանք պարտք են մնացել 10 հազար դրամ, որը հաջորդ օրն են բերել ու վերցրել են Կարենի անունով տոմսը: Նրանք հետաքրքրվել են նաև, թե ինչքան ուղեբեռ կարող են տանել ու բերել իրենց հետ, ասել են, թե Թբիլիսիով են ուզում մեկնել և վերադառնալ՝ ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրների պատճառով:

Երբ նախագահողը հայտարարեց, որ վկայի հարցաքննությունն ավարտվեց, նա ազատ է, կարող է գնալ, վկան դժգոհ տեսքով պահանջեց. «Ես շատ ծանրաբեռնված եմ, խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել»:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 12-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное