ԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Բելգորոդի շրջանի Շչետինովկա և Օկտյաբրսկի բնակավայրերի միջև ընկած դաշտում տրակտորի և «ԿամԱԶ»-ի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել:
Այս մասին հայտնել է Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Տրակտորի և «ԿամԱԶ»-ի վրա Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է երկու կամիկաձե անօդաչուների միջոցով։ Միջադեպը տեղի է ունեցել Բելգորոդի շրջանի դաշտում՝ Պայթյունի հետևանքով տրակտորիստ է տուժել. տղամարդն ուսի բեկորային վնասվածք ունի»,- տելեգրամյան ալիքում նշել է Գլադկովը։
Նշվում է, որ տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Երկու տրանսպորտային միջոցներն էլ վնասված են։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: