ԱՄՆ-ն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելքի տարածաշրջան՝ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված: «Մենք լրացուցիչ ուժեր ենք տեղակայում տարածաշրջանում՝ ամրապնդելու ԱՄՆ զորքերի անվտանգությունը», - շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, ասել է Պենտագոնի խոսնակը:
Նախօրեին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ Միացյալ Նահանգները ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ կապված Թեհրանի հայտարարությունների հետ՝ Իսրայելին պատասխանելու իր պատրաստակամության մասին։
Bloomberg-ը նշում է, որ տարածաշրջանային իրավիճակի հետ կապված Միացյալ Նահանգները պատրաստվում է պաշտպանական գործողությունների: Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել «ռազմական գործողությունները զսպելու դիվանագիտական ջանքերը»։