10 արտահայտություններ, որոնց միջոցով տղամարդիկ կանանց անկողին են հասցնում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1. «Բարձրանա՞մ վերև՝ թեյ խմելու: Տասը րոպեով»: Իրականում այս խոսքերն ասող տղամարդը նկատեի ունի. «Դե ինչ, վերջապես սեքսով չզբաղվե՞նք»:
2. «Արի իմ տուն, մենք ուղղակի կինո կնայենք»: Եթե մինչև հիմա սեքսով չեք զբաղվել, ապա նա իրոք մտածում է, որ դա հենց այդ երեկո տեղի կունենա:
3. «Արի ուղղակի պառկենք…»: Պարզվում է, կանայք կան, ովքեր հավատում են տղամարդկանց այս հնարքին: Այս իրավիճակում տղամարդու ձեռքերն ազատ են, քանի որ այլևս չկա նախկին խոչընդոտը, իսկ կնոջն այս դիրքում գայթակղելը միայն տեխնիկայի հարց է:
4. «Ես քեզ ոչ ոքի չեմ տա»: Մենք այս արտահայտությունները շատ ենք լսել բազմապիսի սերիալներում: «Փորձիր գոնե մի քիչ օրիգինալ լինել»,–այս պահին կմտածի յուրաքանչյուր խելացի աղջիկ:
5. «Ես միշտ քեզ հետ կլինեմ»: «Իսկ դու էքստրասե՞նս ես»,- կարող եք հարցնել Դուք: Մարդիկ ի՞նչ գիտեն՝ վաղն ինչ է լինելու: Այստեղ երկու տարբերակ կա. կամ սիրուց նա իրոք կորցրել է երևակայությունը, կամ նա ուղղակի գայթակղում է Ձեզ:
6. «Դու իմ երազանքների կինն ես»: Իհարկե, դա կանանց շատ է դուր գալիս, սակայն դրան հավատալու համար հարկավոր է կամ ինքնասիրահարված նարգիզ լինել, կամ ցածր ինքնագնահատական ունենալ:
7. «Ես երազում եմ երեխաների մասին: Ես պատրաստ եմ լուրջ հարաբերությունների»: Եթե նա 40-ն անց է և երբեք ամուսնացած չի եղել, ապա կարելի է հավատալ: Ցանկացած այլ իրադրությունում այս արտահայտությունն օգնում է գրավել կնոջ վստահությունը՝ հետագայում ավելի մտերմության հասնելու համար:
8. «Ես դեռ չեմ բաժանվել քեզանից, բայց արդեն կարոտել եմ»: Մենք չենք բացառում, որ դա կարող է իրականությանը համապատասխանել: Սակայն մեծամասամբ տղամարդիկ այն օգտագործում են իրադարձություններն արագացնելու համար: Դա փորձելու լավագույն միջոցը միմյանցից հեռու գտնվելիս նրա տանջանքներին հետևելն է:
9. «Ծանոթացրու ինձ ծնողներիդ հետ»: Դուք իրո՞ք կարծում եք, որ մինչև սեքսով զբաղվելը տղամարդը երազում է այս մասին:
10. «Ես հավատում եմ կնոջ և տղամարդու ընկերությանը»: Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 90%-ը, բացի իր սեռի ներկայացուցչի հետ ընկերությունից, ուրիշ այլ ընկերությունների չի հավատում: Սակայն այստեղ զգուշանալ է հարկավոր. այսպիսի տղամարդու գրավչությանը տրվելը միաժամանակ վտանգավոր է և հետաքրքիր: