Քիմ Քարդաշյանն իր նոր Kimoji-ների համար ներկայացել է Կույս Մարիամի կերպարով
ՎԻԴԵՈՔարդաշյանը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել (օյ, օյ, օյ, որքան է վրդովվելու հասարակությունը, պարզապես սարսափելի է):
36-ամյա հայուհու Twitter-ն ու Instagram-ը նման է վայրի մեղուների փեթակի, եւ մեղուների դերում հիմա ռեալիթի շոուի աստղի բաժանորդներն են:
Քիմին հաջողվել է հերթական անգամ առանձնանալ՝ միկրոբլոգներում Kimoji-ներ հրապարակելով: Դրանցից մեկում նա ներկայացել է Կույս Մարիամի կերպարով, ինչը բացասական քննադատության ալիք է բարձրացրել:
Իսկ Քիմն ուշադրություն չի դարձրել դրան եւ ներկայացրել է նաեւ մարիխուանայի գուներանգով Kimoji՝ հաշվի առնելով, որ երեկ ԱՄՆ-ում տոնում էին (իհարկե՝ ոչ պաշտոնապես) Մարիխուանայի միջազգային օրը: