Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան.Tert.am
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Tert.am-ը զրուցել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։
- Պարո՛ն Խաչատրյան, կառավարությունից հեռանալուց հետո ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ, այսպես ասած, առաջնահերթություններ ունեք հիմա: Ո՞ր ոլորտում Ձեզ կարող ենք տեսնել առաջիկայում:
– Ազատ ժամանակս էապես ավելացել է և հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ զբաղվելու Հայաստանում և Արցախում, հատկապես առաջնագծում իրականացվող այն կարևորագույն ծրագրերով, որոնք որդիներս սկսել էին դեռ շատ ավելի վաղ։ Ամեն իրականացված լուրջ քայլ բազմաթիվ նոր գաղափարներ է ծնում, և, հետևաբար, անելիքի պակաս չի լինում։
Միաժամանակ սա շատ լավ ժամանակահատված է անգլերենս կատարելագործելու համար, մի բան, որ վաղուց էի պլանավորել։ Հիմա դա էլ եմ հասցնում։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվեցիք։
- Մամուլը Ձեր հրաժարականից առաջ և հետո հետևողականորեն գրում է, որ Դուք ընտանյոք հանդերձ արտագաղթել եք ԱՄՆ, խնդրում եմ մեկնաբանել։
– Դե Դուք էլ եք մամուլ ներկայացնում, կարծում եմ կգրեք, թե որտեղ եք հարցազրույց վերցրել։ Աշխարհում գարնանային Երևանից լավ ԱՄՆ չկա։
Իրականում որդիս որոշեց ուսումնառությունը շարունակել և ընդունվելով Հարվարդի համալսարան՝ ժամանակավորապես Բոստոնում է, միգուցե դա էր առիթը նման տեղեկությունների տարածման համար։ Բայց խնդիր չէ, իհարկե, կարծում եմ՝ շատ արագ կուղղվի սխալմունքի թողած էֆեկտը։
Շարունակությունը՝ այստեղ: