Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին X-ին հայտնել է գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի կենսական կարիքները և ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ երկրին:
«Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա։ Այսպիսով, իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային»,- նշել է Ստոլտենբերգը հրապարակման մեջ։