ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան հայտարարել է, որ այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային դաշինք հրավիրելու պայմաններ չեն լինի։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես անկեղծ կլինեմ, չեմ հավատում, որ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում պայմաններ կստեղծվեն Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար»,- ասել է նա՝ Վաշինգտոնում Անվտանգության և պաշտպանության ֆորումում պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին։