Զաքիր Հասանովը հրամայել է զինված ուժերին պատրաստ լինել պատերազմի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զաքիր Հասանովը հրամայել է զինված ուժերին պատրաստ լինել պատերազմի: Ադրբեջանը կրնին բռունցներն է թափահարում…
Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մերձճակատային գոտում անցկացրած Ադրբեջանի ՊՆ-ի ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ, որը նվիրված է եղել վերջերս Ադրբեջանում անցկացված լայնամասշտաբ զորավարշություններին, կոչ է արել սեփական ասկյարներին պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների…
Հասանովի բարբաջանքից կարելի է ենթադրել, որ Բաքվում ակտիվ նախապատրաստվում են նոր պատերազմի…
Ալիևի և Հասանովի երազանքները, որ Հայաստանում և Արցախում խուճապի են մատնվելու՝սին են… Հայկական երկու պետություններն անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմից հետո միշտ պատրաստ է «դիմավորելու» արևելքից եկող անկոչ հյուրերին.լինի դա դիվերսիոն փորձ, թե լայնամասշտաբ պատերազմ…
Համոզված եմ, որ այս անգամ ազերիներն անհամեմատ ավելի մեծ վնասներ են ստանալու, եթե հանդգնեն կրկին հարձակվել Արցախի վրա…»: