Շրի լանկայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. 7 մարդ, այդ թվում՝ ութամյա մի աղջիկ մահացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅոթ մարդ, այդ թվում՝ ութամյա մի աղջիկ, մահացել է այն բանից հետո, երբ մրցարշավային մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ Շրի Լանկայում, երկրի բանակի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 27 մարդ, նրանցից յոթը մահացել են։ Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը մայրուղու հատվածում, որը գտնվում է Կոլոմբոյից (Շրի Լանկայի մայրաքաղաք) 180 կմ հեռավորության վրա։
Միջոցառումն անցկացվել է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, մինչ այդ այն հետաձգվել էր երկրում տիրող համաճարակի և տնտեսական ճգնաժամի պատճառով։ Այս պատճառով մուտքն ազատ էր։
Տեսանյութը՝ այստեղ