Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
ՍՊՈՐՏՀայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:
Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին: