Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից
ՍՊՈՐՏԲռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 24-ին, Հայաստանն ունի 7 մասնակից:
48 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Բարեղամ Հարությունյանը: Նրա մրցակիցը վրացի Սախիլ Ալախվերդովն է:
54 կգ քաշում Դավիթ Եգորյանի հակառակորդը հունգար Վիրբան Գաբորն է:
60 կգ քաշում Արթուր Սահակյանի հերթական մրցակիցը սլովեն Կերնոգա Տադեյն է:
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանի անդրանիկ մրցակիցը Իսպանիայից Ռաֆայել Լոզանոն է:
57 կգ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում ուժերը կչափի Իտալիայից Կանոնիկո Զուզեպեիհետ:
67 կգ քաշում Արարատ Հարությունյանի մենամարտը նախատեսված է սլովեն Պատրիկ Նեյչի հետ:
86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պետք է փորձի գերազանցել իտալացի Լիզի Վինչենցոյին:
Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել ՆարեկՀովհաննիսյանը,Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը ևԴավիթ Չալոյանը: