Ռազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆPatriot հակաօդային պաշտպանության համակարգերը բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը և նույնիսկ խոցել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռները։ Նշվել է այն տեխնիկական առավելությունը, որը դա հնարավոր է դարձնում: Հնարքն այն է, որ պետք է բռնել հրթիռը, երբ այն անցնում է հիպերձայնայինից գերձայնայինի: Այս մասին 24tv.ua-ին ասել է ռազմաօդային ուժերի խոսնակ Իլյա Եվլաշը։
«Կինժալ» հրթիռի այդ առանձնահատկությունն ի հայտ է գալիս հարված հասցնելուց անմիջապես առաջ: Թիրախի վրա ուղղակի հարձակման ժամանակ «Կինժալ»-ը փոխում է իր արագությունը հիպերձայնայինից գերձայնայինի։ Անցումային այդ պահն էլ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Իլյա Եվլաշի, հրթիռը խոցելի է դարձնում հակաօդային պաշտպանության համակարգերի հարձակումների նկատմամբ։
Իսկապես, «Կինժալ»-ը կարող է հասնել հիպերձայնային արագության: ՄիԳ-31Կ-ի կողմից նետվելուց հետո հրթիռի արագությանը գումարվում է նաև ինքնաթիռի թռիչքի արագությունը։ Սակայն, երբ հրթիռն արդեն ուղղակիորեն հարվածում է թիրախին, այն մոտենում է ոչ թե հիպերձայնային, այլ գերձայնային արագությամբ։ «Այսինքն այն դառնում է բալիստիկ հրթիռ, և մենք կարող ենք հաջողությամբ հարձակվել դրա վրա»,- ասել է ռազմաօդային ուժերի խոսնակը։
Նա նաև նշել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգն արդեն մեկ անգամ չէ, որ հաղթահարել է այդ խնդիրը։
«Կինժալ» հրթիռի արագությունը 10 անգամ գերազանցում է ձայնի արագությունը, և այն կարող է անցնել 2000 կիլոմետր, իսկ եթե արձակվի ինքնաթիռից, ապա 3000 կիլոմետր: Ուկրաինացի զինվորականները դեռ չեն օգտագործել իտալա-ֆրանսիական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգը «Կինժալ» հրթիռները խոցելու համար, թեև այդ համալիրն ունի բնութագրեր, որոնք կարող են արդյունավետ լինել դրանց դեմ: Եվլաշը նշել է, որ մինչ այժմ բոլոր բալիստիկ հրթիռները խոցվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մինչդեռ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգը նման թիրախներ չի խոցել։ Նա նաև ասել է, որ տեսականորեն «Կինժալ»-ի վրա կարող են ազդել էլեկտրոնային պատերազմի սարքավորումները, սակայն դա չափազանց դժվար է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը