КВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքն ՈՒՀԱ-ում (КВН, «Ուրախների և հնարամիտների ակումբ») թոքերի անվիրահատելի ուռուցքի պատճառով, որը նրա մոտ ախտորոշվել էր 2022 թվականին՝ Covid-ով վարակվելուց հետո։ Հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Այս ամբողջ ընթացքում 82-ամյա հաղորդավարին բժիշկները հսկում են, նա աջակցվող բուժում է անցնում։ Բայց հիմա առողջական բողոքներն ավելի շատ են։
Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակով ավագին փոխարինում է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ փոխարինումը ժամանակավոր է։