Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները
ՍՊՈՐՏՀայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների և երիտասարդների հավաքականները ապրիլի 21-ից 29-ը մասնակցում են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:
Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.800 միավոր, գրավել է 4-րդ տեղը առանձին գործիքների օղակների եզրափակիչում։
Առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Գագիկ Խաչիկյանը հավաքել է 12.466 միավոր` զբաղեցնելով 9-րդն տեղը:
Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 12:00-ին կմեկնարկի երիտասարդների նժույգ թափերի եզրափակիչը, որից հետո մեծահասակների հենացատկի եզրափակիչը ժամը 18:30-ին։