ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ստանձնել էայսօր առավոտյան Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծության պատասխանատվությունը, գրում է Times of Israel-ը:
Շարժման Լիբանանի մասնաճյուղի հայտարարության մեջ ասվում է, որ այն թիրախավորել է իսրայելական բանակի բազան Քիրյաթ Շմոնա շրջանում՝ արձակելով 20 հրթիռ:
Մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռների մեծ մասն ընկել է բաց տարածքներում: