Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը, ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմները չեն գործել երկրի սահմանները չսահմանազատված լինելու պատճառով, գրում է svpressa.ru-ն։

«Փաստորեն ասում են, որ չեն կարող ցույց տալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում... Հարցն այն է, որ մենք հույսեր ենք կապում մի կազմակերպության հետ, որի վրա հույսեր չպետք է դնենք։ Մեր հասարակությունը հարցնում է, թե ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, և ես, ճիշտն ասած, այդ հարցին պատասխան չունեմ»,- ասել է Փաշինյանը։

Բայց եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանները դեռ սահմանազատված չեն, ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ն։ Թե՞ սա Հայաստանում հերթական անգամ հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար է:

Գուցե Փաշինյանն իսկապե՞ս պատճառ է փնտրում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։ Այդ դեպքում չի՞ կարող պարզապես վերցնի ու դուրս գա:

«Փաշինյանն ակնհայտորեն նախապատրաստվում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, այդ թվում՝ նման հայտարարությունների օգնությամբ,- ասել է ԼԺՀ-ի միլիցիայի նախկին մարտիկ Ալեքսանդր Ավերինը,- այլևս չխոսենք Ռուսաստանի և Արևմուտքի միջև մանևրելու մասին, այդ քաղաքական գործիչն իր ընտրությունը կատարել է վաղուց, և ոչ հօգուտ Ռուսաստանի։ Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը լուծված հարց է: Ուրիշ բան, որ Փաշինյանի ծրագրերն անհիմն են, Արևմուտքը գրեթե բացասական արժեք է անվտանգության ապահովման համար։ Եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները պատրաստ չեն հանուն հայկական շահերի սրել հարաբերությունները ոչ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ Թուրքիայի, ոչ էլ հումքով հարուստ Ադրբեջանի հետ։ Միաժամանակ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից: Ռուսաստանի տնտեսության հետ կապերը չափազանց կարևոր են Երևանի համար: Բայց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուց հետո Ռուսաստանը կկանգնի Գյումրիում կարևոր ռազմաբազա կորցնելու վտանգի առաջ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխարհաքաղաքական ազդեցությունը վերականգնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ուկրաինական հակամարտությունում ջախջախիչ հաղթանակ տանել»։

«Միջազգային պրակտիկայում միջազգային կազմակերպություններից հեռանալը հազվադեպ է լինում էմոցիաներով, դա ևս քաղաքական սակարկության առարկա է,- նշել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,- ավելի շուտ՝ Փաշինյանը սպասում է, թե ինչ կոնկրետ երաշխիքներ կարող են տալ իրեն արևմտյան խաղացողները ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմաց, և ինչ զիջումների կգնա Ռուսաստանը կազմակերպության անդամակցությունը պահպանելու համար։ Բացի այդ, Հայաստանի վարչապետի համար ՀԱՊԿ-ի քննադատությունը հնարավորություն է ներքաղաքական հակառակորդների կողմից իր հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքները թոթափելու համար։ Նա, փաստորեն, ձգտում է ապացուցել, որ հենց ՀԱՊԿ-ի ու Մոսկվայի դիրքորոշումն է իրեն ստիպում Բաքվի հետ հարաբերություններում գնալ փոխզիջումային քայլերի»։

«svpressa.ru».- Փաշինյանը փորձում է մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Նա լիովին գո՞հ է իրերի այս վիճակից:

- Իշխանության գալու պահից Փաշինյանն իսկապես վճռական է եղել հավասարակշռելու Ռուսաստանի և արևմտյան խաղացողների միջև։ Հավանաբար, նրան ավելի ձեռնտու կլինեին արևմտյան տերությունների ավելի նշանակալի երաշխիքները, բայց նա գործում է «հնարավորի արվեստ» սկզբունքով։

«svpressa.ru».- Ինչքա՞ն պիտի տևի այս հավասարակշռումը։ Արդյո՞ք Արևմուտքը մի օր կպահանջի Մոսկվայի նկատմամբ արմատական քայլերի ավելացում ՀԱՊԿ-ից դուրս գալու տեսքով:

- Այդ առումով Երևանի վրա կա որոշակի ճնշում։ Օրինակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին 2024 թվականի մարտին տված հարցազրույցում ընդգծել է, որ Փարիզը «պաշտպանական տեխնիկա» է փոխանցում Երևանին՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պահպանմանը։ Բայց, այնուամենայնիվ, Երևանի վրա այդ հարցում, ամենայն հավանականությամբ, դեռ կոշտ ճնշում չի լինի։

«svpressa.ru».- Ի՞նչով է սպառնում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը: Արդյո՞ք դա նաև նշանակում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, հեռացնել ռուսական բազան և խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թե՞ ռազմական բաղադրիչն ինքնին գլխավորը չէ մեր հարաբերություններում։

- Ոչ, դա, իհարկե, ինքնաբերաբար չի նշանակում երկրի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Երևանը վերջերս որևէ ազդանշան չի տալիս, որ պատրաստվում է լքել այդ տնտեսական կազմակերպությունը։ Երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից հնարավոր կդառնար միայն այն դեպքում, եթե Հայաստանի և ԵՄ-ի մերձեցումը գործնական մակարդակում շատ մոտ լիներ։ Բայց դա ակնհայտորեն մոտ ապագայի հեռանկար չէ։

Տնտեսական առումով Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր է որպես գործընկեր, իսկ Երևանը Մոսկվայի համար, ի թիվս այլ բաների, «զուգահեռ ներմուծման» ուղի է։ Ինչպես հայտնի է, Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագիրը պետք է ուժի մեջ լինի մինչև 2044 թվականը: Թեև, իհարկե, ցանկության դեպքում գրեթե միշտ հնարավորություններ կլինեն ցանկացած պայմանավորվածություն խախտելու կամ բազայի գործունեության խիստ խնդրահարույց պայմաններ ստեղծելու համար։ Արդյունքում, երկրում ռուսական ռազմակայանի պահպանումը, հավանաբար, առանձին թեմա կդառնա բանակցությունների համար:

«svpressa.ru».- Ինչո՞ւ է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վտանգավոր Ռուսաստանի համար: Դա ինչպե՞ս կազդի տարածաշրջանի իրավիճակի և բուն կազմակերպության վրա: Դա կդառնա՞ նախադեպ։

- ՀԱՊԿ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալու դեպքում դա, իհարկե, «կազմակերպության փլուզման» մասին հայտարարությունների ու հրապարակումների ալիք կբարձրացնի, բայց «դոմինոյի էֆեկտ» չի ստեղծի։ Հարկ է նշել, որ ճնշումների համար առավել խոցելի մասնակիցները չսկսեցին լքել կազմակերպությունը նույնիսկ շրջադարձային պահին՝ 2022 թվականի փետրվարից հետո, երբ Մոսկվայի հետ ցանկացած պետության փոխգործակցությունը, առնվազն, լրացուցիչ հարցեր էր առաջացնում առանցքային արևմտյան տերությունների կողմից:

Միևնույն ժամանակ, արևմտյան խաղացողներն ակնհայտորեն առաջնային նպատակ չեն համարում ՀԱՊԿ-ից նրա անդամների անջատումը, այսինքն ակնհայտորեն չեն պատրաստվում իսկապես կոշտ ճնշում գործադրել Աստանայի, Բիշքեկի կամ Դուշանբեի վրա այդ հարցում։ Հարկ է նշել, որ Բելառուսը և Ղազախստանը շատ ավելի սերտ են աշխատել Բաքվի, քան Երևանի հետ։ Առաջին հայացքից՝ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ավելի շատ պլյուս կլիներ նրանց համար, բայց կա մեդալի բացասական կողմ: Նախկինում նույն Բաքվի համար նրանց արժեքը հավելյալ բարձրանում էր, այդ թվում՝ այն պատճառով, որ նրանք հակակշիռ էին Հայաստանին այդ կազմակերպության կազմում։

Հիմա՝ տեղեկատվական էֆեկտի մասին. եթե Երևանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա այդ էֆեկտը կմեծանա հենց այն պատճառով, որ շատ դիտորդներ դա կընկալեն արևմտյան խաղացողների հետ Ռուսաստանի առճակատման համատեքստում։ Մյուս կողմից՝ կանխատեսումները, որ Հայաստանը վաղ թե ուշ գնալու է նման քայլի, շրջանառվում են դեռ 2018 թվականից, այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց, իսկ 2023 թվականի աշնանից սկսեցին շատ ակտիվ քննարկվել։ Այսինքն նման քայլը դժվար թե հիմա որևէ մեկին ցնցի։ Ցանկության դեպքում կարելի է ասել, որ ՀԱՊԿ-ից Երևանի հեռանալով դաշինքի ներսում ներքին հակասությունների գործոնը կվերացվի, բայց նման տեսակետը, իհարկե, չափազանց պարզունակ է։

Դժվար թե հնարավոր լինի հիշել մի միջազգային կազմակերպության, որը կարող է լինել առանց ներքին հակասությունների և բախումների։ Համեմատության համար հիշենք ՆԱՏՕ-ն: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ՀԱՊԿ-ն փոխգործակցության հարթակ է անվտանգության ռիսկերի լայն շրջանակին արձագանքելու համար՝ ռազմական սպառնալիքներից և ահաբեկչությունից մինչև թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և բնական աղետներ: Այսինքն Ռուսաստանի համար դա Հայաստանի կառույցների լայն շրջանակի հետ փոխգործակցության հերթական մեխանիզմն է։

Թեև, իհարկե, հարաբերությունների սառեցման ժամանակ ոչինչ չի խանգարում նվազագույնի հասցնել նման շփումները՝ պահպանելով երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ «ջերմացման» դեպքում դրանք զարգացնել այդ կազմակերպությունից դուրս։ Բայց, այնուամենայնիվ, առաջին հերթին, եթե Երևանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության ուժերի միջև նման միջգերատեսչական փոխգործակցությունը լրջորեն կթուլանա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянПо следам скандальных записейПоправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин Директор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличивается Состоялся телефонный разговор премьер-министра Пашиняна с госсекретарем США Энтони Блинкеном Армянские журналисты вновь примут участие в литовском футбольном турнире 13-летний саксофонист Микаел Арутюнян получил Гран-при нидерландского международного конкурса Международный банк реконструкции и развития выделит Армении кредит в размере $40 млн. USAID более, чем в два раза увеличивает сумму выделяемой Армении поддержки Михаил Галустян сыграет главного героя в новом полнометражном фильме «Наша Russia» Олимпийский чемпион по гимнастике Артур Далалоян примет участие в открытии сезона школьного спорта в «Лужниках» Юный российский шахматист Юра Амбарцумян победил в чемпионате и стал кандидатом в мастера спорта Подразделения ВС РА не открывали огонь в направлении азербайджанских позиций: Министерство обороны Захарова: Мы уверены, что в Баку хорошо понимают, зачем в НАТО стремятся укрепить свои позиции в Азербайджане Barerar.am – новая платформа, предоставляющая возможность напрямую и без посредников оказывать помощь нуждающимся семьям Товмасян: В мировой истории нет практики суда над главой КС Мы рассматриваем предвзятые и несправедливые заявления ЕС как вмешательство в наши внутренние дела: МИД Азербайджана Важно сосредоточиться на национальных интересах, то есть положить конец изменению внешних приоритетов: Аршак КарапетянАрцаху должен быть возвращен его исторический статус, и власти Азербайджана не смогут отменить это: Аршак Карапетян
Самое популярное