Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։
Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին՝ Մադրիդում։ Սկիզբը՝ 23։00։