Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողությունները ցույց են տալիս, որ նա խիղճ չունի. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հաստատել է, որ Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջառությունը, որի ծավալը կազմում է 9,5 մլրդ դոլար:
«Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, աջակցում է Իսրայելին: Նրանք Իսրայելին տվել են ռեսուրսներ, որոնք խեղճ պաղեստինցիներին դատապարտել են իսրայելական ռումբերից մահվան: Մենք չդիմացանք և գործի անցանք: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 9,5 մլրդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը՝ անտեսելով առևտրի ծավալը»,- ասել է Էրդողանը: