Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն» պաշտոնյաները։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ ուսանող է:
Ինչպես է կարողանում մարզպետի գերպատասխանատու աշխատանքը համատեղել ուսանողի կարգավիճակի հետ` հայտնի պետք է լինի միայն իրեն եւ իր ղեկավարին։ Սարգսյանը 2016 թվականից առ այսօր ուսանում է ՌԴ ԲՈՒՀ-երից մեկում` Մոսկվայի մարզային իրավունքի կառավարման ինստիտուտում։
Առավել ուշագրավ է ուսանող մարզպետի «դաժան» վարքագիծը՝ 2024 թվականի հունվարին իր մոտ հերթագրված եւ ընդունելության արժանացած հպարտ քաղաքացիների նկատմամբ (տե՛ս փաստաթուղթը)։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 03․ 05․ 24 թ համարում։