Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից:
Այսօր ժամը 10:00-ին Քաղաք Աբովյանից նրանց կմիանան նաև «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Երեկ նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
Նա ընդգծել է, որ այս շարժման մեջ կլինեն և՛ կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, և՛ հասարակական, և՛ մշակութային գործիչներ, և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ: