ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես և ենթադրվում էր, Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել և իր լիազորությունները հանձնել է նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին։Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի Telegram ալիքը։ Այս կարգը նախատեսված է օրենքով, հիշեցնում են ռուսական լրատվամիջոցները։
ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս պետության ղեկավարի երդմնակալությունից, այսինքն՝ նրա պաշտոնը ստանձնելուց հետո։
Նախկին նախարարներն ու փոխվարչապետերը կշարունակեն աշխատել, բայց այժմ արդեն՝ պաշտոնակատարի կարգավիճակով, մինչև նոր կառավարության հաստատումը։
Կրեմլի խոսնակը Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում քիչ հավանական է համարել, որ Պուտինն այսօր կհնչեցնի երկրի նոր հավանական վարչապետի անունը։