Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւժեղ անձրևի, որոտի ու կարկուտի տակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ, հասան Չարենցավանի Վերածննդի հրապարակ։ Չարենցավանն այսօրվա երթի վերջին հանգրվանն էր։ Վաղը քայելրթը կշարունակվի դեպի Աբովյան քաղաք, մայիսի 9-ին երթի մասնակիցները կլինեն Երևանում։
«Մեր երթն անմահության ճանապարհն է։ Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին արդեն հաղթել է դուխին»,-ասաց Սրբազան հայրը։
Երթի մասնակիցները վաղը՝ ժամը 13։00-ին հավաքվելու են Չարենցավանի Վերածննդի հրապարակում՝ առաջ շարժվելու համար։