Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՆ-ն հաղորդել է, որ մայիսի 6-ին, ժամը 14-ի սահմաններում մարտական հենակետում հայտաբերվել է պայմանագրային զինծառայող, 1985թ․ ծնված Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Իջևանի Ազատամուտ գյուղից իմացանք, որ Արտակ Ավալյանը Ազատամուտի բնակիչ էր, նրա հայրը մահացած է, Արտակը բնակվում էր մոր, կնոջ և 3 երեխաների հետ, որից փոքրը 4 տարեկան է։Արտակ Ավալյանը տան միակ կերակրողն էր։
Ազատամուտի բնակիչները հայտնեցին,որ Ա․ Ավալյանի դին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ փորձագետները հետազոտել են ստացած հրազենային վնասվածքը։
Զինծառայողի մահվան պատճառի մասին վարկած է շրջանառվում, քննությունը կպարզի իրականությունը։