«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ» ընկերությունը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունն իր թելեգրամյան ալիքում։
«Հաշվի առնելով «Գազպրոմ» ընկերությունների խմբի տեղափոխման ավարտը Սանկտ Պետերբուրգ՝ «Գազպրոմ» ՓԲԸ-ն հայտարարում է Մոսկվայում անշարժ գույքի համալիր վաճառելու իր մտադրության մասին»,- նշել են ընկերությունում։
Մասնավորապես, «Գազպրոմը» պատրաստ է վաճառել որոշ գրասենյակային շենքեր, բնակելի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքները, Կախովկա փողոցի վրա գտնվող 96 տարածքի համար նախատեսված ավտոկայանատեղին, ինչպես նաև «Իմպերիալ Պարկ» հյուրանոցը, սպա առողջարանային համալիր Պերվոմայսկոյե ավանում։