Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի գա ու երբեք չի գալու։
Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
«Բագրատ Սրբազանի առաջնորդած Համազգային շարժումն իրական հայկական է, իսկ հայ ժողովրդին ծնկի բերել չի հաջողվելու։
Եթե Հայաստանը, հայ ժողովուրդն ասում է՝ ո՛չ հանձնվողականությանը, ո՛չ պարտվողականությանը, այլ այո՝ հայկական ինքնության պահպանմանը և անվտանգ ու զարգացած Հայաստանին, ուրեմն այդպես էլ կլինի։
Մեզ միշտ փորձել են վախեցնել պատերազմով, բայց հայ ժողովուրդը վախեցող չէ։ Ավարայր կերտած, Սարդարապատ կերտած, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի՛ գա ու երբեք չի՛ գալու»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է շարժմանը, ապա այն ունի մեկ վերնագիր՝ Հայաստան և մեկ դրոշ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։
«Խոնարհվելով մեր ժողովրդի ապրած ցասման, զայրույթի, բողոքի բոլոր շարժումների առաջ, այդուհանդերձ, մեկ փաստ՝ չի եղել մի շարժում, որի կարգախոսի և գաղափարախոսության 4 առանցքները կազմող հենասյուներից 3-ի բառարմատը լինի հայ բառը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված։Սա կոչվում է հայկական կողմնորոշում՝ հայկական օրենետացիա»,- ընդգծեց նա։