ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ պահեն դռները, թույլ չտան, որ օտար մարդիկ մտնեն՝ փորձելով հետ պահել ուսանողներին «սրբազան շարժումից»։ Մեր աղբյուրն ասաց՝ վախեցել են շրջաբերական ուղարկել ուսհաստատություններին՝ կռահելով, որ մի տեղից դուրս կգա ու կհրապարակվի այդ ապօրինի գրությունը։
Ի դեպ, նախարարն Իսպանիայում է այս օրերին` ժպտադեմ լուսանկարներ եւ հաղորդագրություններ են տարածում այդ մասին: Փաշինյանի իշխանությունում թերեւս մոռացել են, թե ինչպես էին 2018-ին ուսանողներին դուխ տալիս, սպառնում տնօրեններին ու ռեկտորներին` ազատել գործից, հիշեցնելով սահմանադրական իրավունքների մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 05․ 24 թ համարում։