Կոմպակտ Moonwalkers արագաքայլերը թույլ են տալիս քայլել 12 կմ/ժ-ից ավելի արագությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարնեգի-Մելլոնի ինստիտուտի (ԱՄՆ) ստեղծված Shift Robotics ստարտափը սկսել է ընդունել էլեկտրական շարժիչով արագաքայլերի պատվերներ, որոնք թույլ են տալիս քայլել 12 կմ/ժ-ից ավելի արագությամբ։ Մոդելը 2023 թվականի լավագույն գյուտերի շարքում է ըստ Time ամսագրի, գրում է ixbt.com-ը։
Այդ սարքերը հագցվում են սովորական կոշիկների վրա և թույլ են տալիս սովորականի պես քայլել, այլ ոչ թե գլորվել, բայց վազորդի արագությամբ: Համեմատության համար նշենք, որ նորմալ հետիոտնը քայլում է մոտ 5 կմ/ժ արագությամբ։ Միաժամանակ, մշակողների կարծիքով, մարդն օգտագործելով այդ արագաքայլերը ավելի շատ էներգիա չի ծախսում, քան՝ սովորական քայլքի ժամանակ։
Արագաքայլերն ունեն 300 Վտ հզորությամբ էլեկտրական շարժիչներ յուրաքանչյուր ոտքի համար, ինչպես նաև 9-ական պոլիուրեթանային անիվներ: Այսինքն ընդհանուր առմամբ օգտատերը իր զբոսանքների համար կստանա 600 Վտ հզորությամբ կոմպակտ շարժիչ 18 պլաստիկ անիվներով։
Այդ Moonwalkers մոդելը կարելի է կրել կանանց և տղամարդկանց ամենատարածված ոտքի չափսերով գրեթե ցանկացած տեսակի կոշիկի հետ, օգտագործողի առավելագույն քաշը պետք է լինի մինչև 100 կգ: Այնուամենայնիվ, ավելի ծանր մարդիկ նույնպես կարող են օգտագործել մոդելը, բայց այդ դեպքում նրանք ավելի դանդաղ են շարժվելու:
Հայտնի է, որ նույն զույգի երկու արգաքայլերը միմյանց հետ շփվում են անլար ինտերֆեյսի միջոցով, որպեսի համակարգեն աշխատանքը, կա արգելակման համակարգ: Ճիշտ է, անհնար է անմիջապես արգելակել մեծ արագությամբ շարժման դեպքում. չոր ճանապարհին արգելակման ուղին մոտ մեկ մետր է: Առանց վերալիցքավորման էներգիայի պաշարը բավարար է 7-12 կմ վազք/քայլքի համար:
Մինչ բոլոր երկրների օրենսդիրները քննարկում են, թե ինչպես արգելել սկուտերները, այս նորույթն է իր ճանապարհը հարթում: Ճիշտ է, նոր արտադրանքն արժե շատ ավելին, քան բյուջետային սկուտերը ԱՄՆ-ում՝ մոտ 1400 դոլար։ Մյուս կողմից, նման անհատական արագաքայլը կարող է տեղավորվել նույնիսկ փոքր պայուսյակի մեջ, յուրաքանչյուր արագաքայլը կշռում է մոտավորապես 2 կգ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը