ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների դեմ, եթե խորհրդարանի կողմից ընդունված Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը չփոխվի, իսկ ղեկավարությունը շարունակի հարձակումները ԵՄ-ի եւ այլ գործընկերների վրա:
Այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ ' Բրայենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ամբողջ ֆինանսական օգնությունը պետք է վերանայվի, եթե մեր մասին հիմա խոսում են որպես հակառակորդներ, այլ ոչ թե գործընկերներ։
Եթե օրենքը մնա այնպես, ինչպես հիմա է, և չլինի ԵՄ չափանիշներին համապատասխան, մենք տեսնենք ժողովրդավարության խաթարում և բռնություն խաղաղ ցուցարարների դեմ, բնականաբար, ԱՄՆ-ի կողմից կլինեն որոշակի սահմանափակումներ։ Առաջին հերթին այդ սահմանափակումները կանդրադառնան ֆինանսական կողմին», - ընդգծել է նա։
Օ՛Բրայենը հավելել է, որ պատժամիջոցները, այդ թվում տնտեսական կլինեն, ինչպես նաև մարդկանց ճանապարհորդության սահմանափակումներ կկիրառվեն, եթե «Վրաստանի իշխանությունները շարունակեն հարձակումները ԵՄ-ի և մյուս գործընկերների վրա»։