Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏիգրան Աբրահամյանը գրել է․
Ձերբակալվածների պահման վայրում և ոստիկանության կենտրոնականի բաժնում հանդիպել եմ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հետ, ովքեր Տավուշը հանուն հայրենիքի շարժման միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել կամ ձերբակալվել:
Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, որոշներին` անազատությունից զրկելու միջոցով, պարզապես մեկուսացնել:
Նիկոլի շուրջը ծառեր տնկելով կամ պարիսպներ շարելով իրականությունից փախչել կամ փախցնել չեք կարող. դրա դառը պտուղները մի օր վայելելու եք: