Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ պաշտոնյաները, նոր ընդդիմադիր բողոքի գործողությունների ֆոնին, այսօր նոր պաշտոն ստանում:
Armlur.am-ը գրել էր, որ մայիսի 15-ին, երբ Ազատության հրապարակում թեժ էր, ՊՆ-ում կադրային փոփոխությունների ալիք էր սկսվել:
Միգուցե այդ ճանապարհով ՊՆ-ն ցանկանում էր համակարգում հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններով «կաշառել» գնդապետներին:
Սակայն, այս նշանակումների մեջ ամենաուշագրավն այն է, որ նոր պաշտոնի նշանակվածներից ոմանք դեռեւս 3 տարի առաջ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու այդ հրաժարականին միացել էին ՊՆ մի շարք գնդապետներ, գերերալներ ու վարչության պետեր:
Եվ ահա, նրանցից մեկը ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանն էր, որը նախօրեին նշանակվեց ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: