Ինչու սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում եւ չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։ Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգեւոր։ Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի եւ այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքում որեւէ թեկնածուի շուրջ լայն կոնսենսուս չի ձեւավորվել, պարզվել է, որ միայն սրբազանի անձի հետ կապված չկան տարաձայնություններ, ուստի նա ստիպված է եղել համաձայնել իր առաջադրմանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 05․ 24 թ համարում։