Ռուսթավիում տղամարդը սպանել է իր 21-ամյա կնոջն ու քրոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերքին գործերի նախարարությունը լրացուցիչ տեղեկություններ է տարածում Ռուսթավիում տեղի ունեցած սպանությունների մասին։
Գործակալության տվյալներով՝ երիտասարդը որսորդական հրացանով սպանել է իր 21-ամյա կնոջն ու քրոջը։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են զենքը, իսկ տղամարդը ձերբակալվել է դեպքի վայրում։
Ընտանիքի երկու անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «Կ» և «Լ» ենթակետերով։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։