Ուկրաինան ռուսական ինքնաթիռ է խոցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախօրեին ուկրաինացի զինվորականները Պոկրովսկու ուղղությամբ խոցել են ռուսական Սու-25 ինքնաթիռը։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Գլխավոր շտաբի տվյալներով՝ հակառակորդը ուժերը կենտրոնացրել է Խարկովի մարզում, ինչպես նաև Պոկրովսկու և Կուրախովսկու ուղղություններում։
Պաշտպանության ուժերը գիտակցում են հակառակորդի ծրագրերը և անում են ամեն ինչ դրանք ձախողելու համար, հավելել են գերատեսչությունում։