Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սիրելի ուսանողներ,
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը տարբեր բուհերից արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։
Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,- գրել է նախարարը: