Խոշոր ու ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում. ալյուրով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է. փրկարարները վարորդի դին դուրս են բերում հատուկ տեխնիկայի գործադրմամբ.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։
Այս պահին Աշտարակի հրշեջ-փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերեն ավտոմեքենայից։
Շարունակությունն՝ այստեղ.