Քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել Մյասնիկյան պողոտայից
ԻՐԱՎՈՒՆՔ10.50-ի դրությամբ Մյասնիկյան պողոտայից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների մասնակից 8 քաղաքացի: Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Նշենք, որ իրավիճակը Հանրապետության հրապարակում շարունակում է լարված մնալ, պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրավապահների և անհնազանդության ակցիայի մասնակիցների միջև: Մի պահ քաշքշոցի էպիկենտրոնում հայտնվեց նաև Բագրատ Սրբազանը:
Թե քանի բերման ենթարկված կա Հանրապետության հրապարակից, թիվը ճշտվում է: Նշենք, որ հրապարակից նաև մեքենաներ են տարհանվել: