Իսրայելը պատասխանել է Բայդենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել է իսրայելական բանակցային թիմին ներկայացնել գործարքի ծրագիր, որը երաշխավորում է, որ պատերազմը Գազայի հատվածում չի ավարտվի առանց պատանդների ազատ արձակման և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ոչնչացման։ Այս մասին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է լարվածության հանգուցալուծման եռաստիճան ծրագիր, որը, ըստ նրա, առաջ է քաշել իսրայելական կողմը։
«Իսրայելի կառավարությունը համախմբված է պատանդներին հնարավորինս արագ վերադարձնելու՝ իր ցանկության մեջ և աշխատում է այդ նպատակին հասնելու համար: Հետևաբար, վարչապետը լիազորել է իսրայելական բանակցային թիմին ներկայացնել ծրագիր, որը կապահովի, որ պատերազմը Գազայի հատվածում չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել նրա բոլոր նպատակները, ներառյալ՝ բոլոր պատանդների վերադարձը և ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական հնարավորությունների վերացումը», - ասվում է հայտարարության մեջ: