Բանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ Օրբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԽաղաղության բանակցություններից և հակամարտությունը դադարեցնելուց հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խաղաղությունից հրաժարվելը նշանակում է մահ Ուկրաինայի համար»,- ասել է Օրբանը Բուդապեշտում «Խաղաղության երթի»-ից հետո հանրահավաքում։
Նա նաև կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նշելով, որ հակամարտությունում «հաղթող» չի լինի։