ՄԻՊ գրասենյակը «Էթիկա» է գնել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետեւյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռեւս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու եւ անկաշկանդ ցանկացած միջավայրում։ Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ տարբերակները, պետք է գտնել միեւնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։
Գնման պայմանագրում, սակայն, տեղեկատվություն չկա, թե 72 խաղաքարտից գոնե մեկը պարունակո՞ւմ է տեղեկություն, թե ինչ պետք է անել, երբ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը հազարավոր մարդկանց հետ գալիս է քեզ տեսնելու եւ հանդիպում է խնդրում քեզ հետ, էթիկապես ո՞րն է ճիշտ՝ իջնել եւ հանդիպե՞լ մարդկանց հետ, թե՞ 4 հոգու հրավիրել փակ հանդիպման։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 06․ 24 թ համարում։