Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը
ՎԻԴԵՈՄեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա:
«Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:
Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ տեսաբացատրությունից»,-նշված է ԿԳՄՍ հաղորդագրության մեջ։