Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանն օրեր առաջ Հայաստանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Նշեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»,- ասել է նա։
«Որոշ կետերում դրական դինամիկա կա»,- հավելել է Բայրամովը։